«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երեք օր է անցել, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը:
«Ժողովուրդ» օրաթերթը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից տեղեկացավ, որ բանկի կառավարիչը, որից նախօրեին անհայտ անձը սպառնալիքով գումար էր հափշտակել, աշխատանքի չի գնում:
Ավելին՝ նա երեկվա դրությամբ փոխարինող ուներ: Բանկից հրաժարվեցին նշել, թե որտեղ է նախկին կառավարիչը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































