Վերջին մեկ տարում Ջանեթ Ջեքսոնի կյանքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել․ երգչուհին որդի է ունեցել, ամուսնալուծվել և, ինչպես հայտնի է դարձել, նիհարել 50 կգ-ով։ Երգչուհին զարմացրել է իր երկրպագուներին նոր արտաքին տեսքով՝ Լոս Անջելեսում երեկույթի ժամանակ արված լուսանկարով։
Շնորհիվ տքնաջան մարզումների և ճիշտ սնուցման՝ նա կարողացել է 8 ամիս անց վերադառնալ նախին կազմվածքին։ Բեմ վերադառնալու ցանկությունն էլ հենց դարձել է նրա համար գլխավոր մոտիվացիա։
Նրա կերպարը լրացրել է բարձր սանրվածքը։ Քաշը նվազեցնելուն զուգահեռ 51-ամյա կատարողը զգալիորեն երիտասարդացել է։
Որդու ծննդից 3 ամիս անց Ջանեթն ամուսնալուծվել է գործարար ամուսնուց՝ Վիսամ ալ-Մանից։ Զույգը կարողացել է բաժանվել խաղաղ ճանապարհով, և գործը դատարան չի հասել։ Ամուսնալուծության պատճառ են դարձել ամուսնու կողմից երգչուհու նկատմամբ լիարժեք վերահսկողությունն ու տարբեր մշակույթները։















































