Friday, 19 06 2026
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է

Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի հայտարարությունը

Forrights.am (Դատապարտյալ Արմենակ Լևոնի Մնջոյանին պատիժը կրելուց  պայմանական վաղաժամկետ  ազատելու հարցի  վերաբերյալ  Նուբարաշեն»  ՔԿՀ  սպասարկող  անկախ հանձնաժողովը ՀՀ նախագահի 31.07.2006 թ. թիվ նք-163-Նհրամանագրի թիվ 1 հավելվածի պահանջով՝  ԵԶՐԱՀԱՆԳԵՑ.  դատապարտյալ Արմենակ Լևոնի Մնջոյանի պատշաճ վարքագիծը և նոր հանցագործություն կատարելու հավանականությունը  բնորոշող հանգամանքների վերաբերյալ տալ բացասական եզրակացություն

«Հանձնաժողովի նախագահ Դանիել Մխեյան,  հանձնաժողովի անդամներ՝ Մհեր Խաչատրյան, Կարինե Քիշմիրյան, Մանուկ Սեմերջյան, Հրաչյա Պալյան, Եվգենիա Իվանովա»: 15 սեպտեմբերի, 2017 թ. ):

Նախ  որպեսզի հասկանալի լինի, թե իրականում ի՞նչ է թաքնված Մնջոյանի «պատշաճ վարքագծի» և «նոր հանցագործություն կատարելու հավանականության բնորոշման տակ», հարկ է դիտարկել 28 դեկտեմբեր 1994 թ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ ելույթի դրդապատճառները, որը ուղղված էր Հ.Յ.Դ կուսակցությանը, վերջինիս մեղադրելով միջազգային ահաբեկչության մեջ:

Քաղաքական պատվերների արդյունքում ՀՀ Գերագույն դատարանի 10 դեկտըեմբերի 1996 թ-ի դատավճռով, ուր ազգային չորս գործիչներ և ազատամարտիկներ դատապարտվեցին մահապատժի և նույն դատավճռով էլ «Դրո» գաղտնի հետախուզական կառույցը միտումնավոր առկախ  թողնվեց Հ.Յ.Դ կուսակցությունից, սրանով իսկ հնարավորություն ստեղծելով այն վերստին կասեցնելու և վերսկսելու վհուկաորսը: Նախկին իշխանության գործունեության պատճառները շաղկապված էին 1993 թ-ի տեղի ունեցած գործընթացների և ձևավորվող միտումների մեջ: Դեռևս 1993 թ-ի հոկեմբերին, Ռուսաստանի քաղաքական վերնախավում գագաթնակետին էր հասել լարվածությունը ՌԴ նախագահ Բ. Ելցինի և խորհրդարանի միջև:

ՌԴ Գերագույն խորհրդի խոսնակ Ռուսլան Խասբուլատովը մի շարք գաղտնի համաձայնություններ էր ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ: Ըստ այդ համաձայնությունների, իր հաղթանակի պարագային Խասբուլատովը խոստացել էր դուրս բերել ռուս սահմանապահ զորախումբը Կովկասից: Ինչպես նաև թույլատրել էր Թուրքիային անսահմանափակ ներխուժում իրականացնել Հայաստան՝ քրդական հարցի լուծման պատրվակով, նաև Վրաստան՝ Աբխազիայի անվտանգությունը ապահովելու համար:

Հաջորդ ֆակտորը, որն առկա էր, դա  Կովկասյան տարածաշրջանում կարևոր գործոն հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական հանձնումն էր Ադրբեջանին, որը լայն հնարավորություն էր տալիս Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու մասնակցությունը նավթային ծրագրերին: Սակայն Հ.Յ.Դ-Դրո ռազմական ներկայությունը տարածաշրջանում բավականին լուրջ խոչընդոտ էր հանդիսանում ինչպես ԼՂՀ-ի ազատագրված տարածքների հանձնմանը Ադրբեջանին, նույնպես էլ պանթուրքիզմի ներխուժմանը Կովկաս և դեպի Եվրոպա ընդարձակվելու ծրագրերին:

Հ.Յ.Դ – Դրո կառույցը նախատեսում էր Հայաստանի դուրս մղումը ռուսական կայսերապաշտական ազդեցության ոլորտից, ապահովելով չափավոր ինտեգրումը եվրոպական և արևմտյան կառույցներին: Այն ժամանակ մեր առջև դրված խնդիրներից էր նաև տարածաշրջանում հանդես գալ որպես երրորդ ուժի կրողն ու Հայաստանում կոնսերվատիվ հեղափոխության և կոնֆուցիական սկզբունքների ճանապարհով կայացնելու մի կողմից կենսունակ ազգային տնտեսութուն, տնտեսության ղեկավարման նոր մետեցումներով, իսկ մյուս կողմից էլ ապահովելու Հայաստան-Արցախի գործուն մասնակցությունը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներում:

1994 թ-ին ՌԴ նախագահ Բ. Ելցինի վարչախումբը փորձեր ձեռնարկեց ունիվերսալ պետության ստեղծման ծրագրերի իրականացմանը, որտեղ և ՀՀ նախկին իշխանություններին պարտադրվեց ռուսական ծավալապաշտական էքսպանսիային խոչընդոտող միակ ռազմաքաղաքական ուժը՝ Հ.Յ.Դ-Դրո կառույցը չեզոքացնելու կարևորությունը: Սրան հետևեց ՌԴ հետախուզության դաշնային ծառայության (Հ.Դ.Ծ) հետախուզական վարչության 10-րդ բաժնի պետ Երմակովի հույժ գաղտնի հեռախոսագիրը, որով Հայաստանի հատուկ ծառայություններից պահանջվում էր ձերբակալել ցուցակով նշված անձանց:

Այսպես սկիզբ առավ Հ. Յ. Դ – Դրո քրեական գործի ստեղծարարական «չարարչագործությունը»: Սկիզբ առած գործընթացներին զուգահեռ անվտանգության մեկուսարանում դաժանաբար սպանվեց  ազատամարտին մասնակցած ազգային գործիչ Արտավազդ Մանուկյանը: Մինչդեռ արդեն Աթենքում դավադիր ահաբեկչության զոհ էր դարձել Հ. Յ. Դ առաջնորդ Հրայր Մարուխյանը: Այսպիսով վերջ էր դրվելու Հայաստանի անկախացմանն ու հայոց դարավոր երազանքների իրականացմանը…

Սակայն հարկ է հիշեցնել, որ միշտ էլ գտնվում են մարդկայհին այնպիսի տեսակներ, որոնք սեփական գոյության, իշխանության և հարստության համար պայքարում միշտ էլ ստրկական կախվածություն են ձեռք բերում իրենց իսկ շրջապատից և դրանից բխող մեծ ու փոքր վտանգներից: Մինչդեռ ազատ ապրելու, ստեղծագործելու Շնորհը ի վերուստ տրված է միայն նրանց, ովքեր կարողանում են հարմարվել ոչ թե պարտադրված պայմաններին  և օտարի կամքին, այլ հենց դրանց դեմ մղվող արդարացի պայքարին:

Օտարի պարտադրանքը հանդուրժող ստրուկը դժբախտ է, չարագործ և նենգ: Ազգային շահի գիտակցման նենգափոխումը սեփական շահի ու ազգային արժանապատվության փոխարեն իշխանատենչությունն ու փառամոլությունը բավարարելու մոլուցքը անընդունակ էր դարձրել զոհաբերություն պահանջող մեծ ու առաքինի գործերի: Այս տեսակը իր իսկ պետության համար է՛լ ավելի վտռանգավոր է, քան արտաքին թշնամիների սպառազեն քանակը: Սա՛ հասարակությանը օգտակար լինելու ունակությունը կորցրած այն միջակությունն է, որը իրեն տրված առաքելությունն ու իր անձը հանել է աճուըրդի և վաճառականացրել աստվածային, բարոյական, իրավական և օրենսդրական բոլոր իրավունքները:

Ես չեմ զղջում ազատագրական պայքարին իմ բերած մասնակցության և անցածս փառահեղ ճանապարհի համար: Այսօր էլ պատրաստ եմ շարունակելու իւմ հավատավոր ժողովրդի ազատագրման պայքարը: Եվ հենց սա՛ է իմ «պատշաճ վարքագծի» և «նոր հանցագործություն կատարելու հավանականությունը բնորոշող» իրական հանգամանքը, որին և վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովը տվել է իրեն պարտադրված բացասական եզրակացությունը:

Արմենակ Լևոնի Մնջոյան՝

Հ. Յ. Դ-Դրո գործով մահվան դատապարտված 

09 հոկտեմբեր, 2017 թ.   

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում