Թուրքիայում արգելված PKK-ի («Քրդստանի աշխատավորական կուսակցություն») անդամն ինքնապայթեցման է դիմել ոստիկանական գրոհի ժամանակ։ Ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավարևմտյան Մուղլա նահանգում։ Ոստիկանները տեղեկություն են ունեցել, որ բնակարաններից մեկում գտնվում են PKK-ի 2 անդամներ, որից հետո անցել են գրոհի։
PKK-ի երկրորդ անդամի վիճակի մասին չի հաղորդվում։ Անցած շաբաթ Մուղլայում ոստիկանները ոչնչացրել էին քրդական կուսակցության 5 կողմնակցի և ձերբակալել ևս 7-ին։







































