Saturday, 04 07 2026
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Քո հովանավորները թաքնվելու կարիք ունեն. Աշոտ Սուքիասյանը՝ Փայլակ Հայրապետյանին. «Ա1+»

Օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը կալանավայրից նամակ է ուղարկել «Ա1+»-ի խմբագրություն՝ կապված գերմանուհի Անյա Կուլինոյի այն հայտարարության հետ, թե ինքը եւս տուժել է Աշոտ Սուքիասյանի գործողություններից։

Հարգելի «Ա1+» խմբագրություն, 2017թ.-ի հոկտեմբերի 4-ին Ձեր լրատվականով ցուցադրվեց մի տեսանյութ «խաբված գերմանուհու մասին», որն ակնհայտ խեղաթյուրել է իրականությունը: Քանի որ տևական ժամանակ ես զրկված էի լրագրողներին հարցազրույց տալու իրավունքից, և մամուլը հեղեղված էր իրականությանը չհամապատասխանող միակողմանի հարցազրույցներով, ես որոշեցի գրել Ձեզ իրականությունը այդ գործի հետ կապված և խնդրել հրապարակել այն:

Տեսանյութի հերոսուհին ներկայացել է որպես խաբված ու մոլորված, որին ես խաբել եմ և «գցել» նրա փողերը: Նախ որտեղի՞ց էր այդ գերմանուհի կինը, ով իր ամուսնու հետ եկել, գտել էր ինձ և իմ բիզնեսում ներդրել 100 հազար եվրո: Ծիծաղելի է. չգիտես որտեղից հայտնվում է մի անծանոթ օտարերկրացի և մեծ գումար «ներդնում» անծանոթ մարդու բիզնեսում, երեք տարի լուռ սպասում իր ներդրման արդյունքներին և հետո սկսում աղմկել, որ իրեն խաբել են:

Ներկայացնեմ իրականությունը: Գերմանուհի Անյա Կոլինոն ամենևին էլ գերմանուհի չէ, այլ Փայլակ Հայրապետյանի ծանոթուհի Անոն է, որին Փայլակն օգնել է մեկնել Գերմանիա: Այնտեղ Անոն զագսավորվել է Գյունթեր Կոլինոյի հետ: Ծանոթ լինելով իմ աշխատակիցներից մեկի հետ, նա որոշում է զարդեր գնել իմ ընկերությունից և դրանք վաճառել Գերմանիայում: Զարդերի վերավաճառքի մի քանի անհաջող փորձից հետո Անոն ամուսնու կողմից իմ ընկերությանը որպես կանխավճար փոխանցած գումարը խնդրում է վերաձևակերպել որպես փոխառություն, այսինքն՝ տոկոսով տրված գումար: Ամուսնուն ասելով, որ պետք է սպասել մինչև իր ուզած զարդերի պատրաստ լինելը, Անոն կանխիկ իմ ընկերությունից ստանում է այդ գումարի տոկոսները՝ 75000 ԱՄՆ դոլարի չափով: Դա տևում է այնքան ժամանակ, մինչև որ նա Փայլակից տեղեկանում է մեր մեջ ծագած վեճի մասին ու մտածելով, որ այդ վեճի պատճառով ինքը հնարավոր է կորցնի փողերը, սուտ մատնությամբ, Փայլակի հետ համատեղ ցուցմունք է տալիս, որ իբր թե ինքն էլ է Փայլակի նման գումար ներդրել իմ բիզնեսում և ես խաբել ու «գցել» եմ նրան:

Որպեսզի սույն իրականությունն էլ հորինված չթվա, պետք է նշեմ, որ Անոն այդ ընթացքում բացի ինձ էլի մի քանի ուրիշ մարդկանց է տոկոսով գումարներ տվել:

Արդյունքում Անոյի և նրա ամուսնու կողմից տրված սուտ ցուցմունքներով գործը շրջվեց հենց իրենց դեմ, և նրանց նկատմամբ վաշխառության մեղադրանքով հարուցված քրեական գործը կարճվեց միայն վաղեմության ժամկետը անցած լինելու պատճառով:

Ակնհայտ է, որ նա դրանով փորձում է սույն գործը նմանեցնելով Փայլակի այս քրեական գործի հետ, արհեստական տպավորություն ստեղծել, թե Փայլակը միակ մարդը չէ, որը ներդրում է արել իմ բիզնեսում և խնդիրներ ունի իմ հետ: Իրականում նա, շատերի նման, ընդամենը ոսկերչական զարդերի պատվիրատու – գնորդ է եղել, որը ոչ մի կապ չունի իմ բիզնեսների հետ:

Անոն մեր գործարան է եկել 2009թ.-ի օգոստոսին, ինչպես և Փայլակը: Անոն, Փայլակի հետ միասին, նույն օրը, 2012թ.-ի օգոստոսի 6-ին բողոք է գրել ոստիկանություն, հիմա էլ նույն Փայլակի հետ ձեռք ձեռքի տված զրպարտում են ինձ: Փայլակի և նրա նպատակը ինձ պախարակելով հասարակության մեջ կարծիք ստեղծելն ու դրանով արդարադատության վրա ճնշում գործադրելն է:

Եթե Անոն, տոկոսներ ստանալով հանդերձ, իրեն խաբված էր զգում, ինչո՞ւ ինքը, առանց Փայլակի, մինչ այդ չէր գնում բողոքելու, այդ ինչպես որոշեց, որ պետք է բողոք գրի այնտեղ, որտեղ Փայլակն է գրում և հենց նույնանման բովանդակությամբ: Ակնհայտ է, որ նրան ուղղորդում է Փայլակ Հայրապետյանը:

Ուզում եմ Ձեր միջոցով մի հարց ուղղել Փայլակ Հայրապետյանին: Աֆրիկայում քեզ թվում էր, թե քո հետ իմ դեմ համագործակցողները գործում էին ի օգուտ քեզ: Իրականում նրանք գործում էին ի օգուտ իրենց, քանի որ քեզ օգտագործելով՝ քո ձեռքերով, շարքից փորձում էին հանել ինձ՝ քո վարկի գումարների և սեփական միջոցների օրինական ներդնողին: Եթե օրինականի դեմ թեկուզ անհաջող փորձ արեցին, պատկերացրու, ինչ կանեին քեզ հետ: Քո այստեղի հովանավորները քեզ օգտագործեցին իրենց նպատակների համար, իսկ հիմա իրենք՝ հովանավորները, թաքնվելու կարիք ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում