Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան մտավախություն ունի՝ կապված իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ից դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր որոշման հետ։
«Մենք մտավախություն ունենք, որ նախագահը կհայտարարի, որ իր տեսանկյունից, համաձայնագիրն Իրանի կողմից չի իրագործվում»,-ասել է Գաբրիելը։
Դիվանագետի խոսքով՝ այս օրերին սպասվում է Թրամփի որոշումն իրանական միջուկային համաձայնագրի հետագայի վերաբերյալ։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չպետք է դուրս գա համաձայնագրից, եթե այդ պետությունն իրագործում է այն։








































