Թուրքական բանակը գործողություն է սկսել սիրիական Իդլիբ նահանգում, որտեղ դեէսկալացիայի գոտի է ստեղծվում: Իրենց զինծառայողների կողմից սիրական սահմանը հատելու մասին երկուշաբթի հայտարարել են Թուրքիայի գլխավոր շտաբում:
«Թուրք զինծառայողները հատել են Սիրիայի հետ սահմանը և հոկտեմբերի 8-ին մտել են Իդլիբի տարածք»,- ասվում է գլխավոր շտաբ հայտարարության մեջ:
Գործողության մասնակիցներն արդեն հետախուզական աշխատանքներ են իրականացրել դիտակետերի տեղակայման համար, որոնք կօգտագործվեն հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի համար: Բացի դրանից՝ թուրք զինվորականները մտադիր են թույլ չտալ սիրիական քրդերի կողմից իրենց ենթակա գոտի ստեղծել Միջերկրական ծովի մոտ երկրների միջև սահմանի երկյանքով:
Անկարայում նշում են, որ գործում են ըստ Աստանայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնության: Մասնավորապես, Թուրքիան կվերահսկի Իդլիբի տարածքը, որտեղ գտնվում են «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումները: Իս Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի հարևան շրջանները:
Գործողության նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է սիրիացի ընդդիմադիրների հետ համագործակցություն սկսելու մասին:











































