Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի մոտ լուրջ առողջական խնդիրներ չկան, նա պլանային ստուգումներ է անցնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ Սրտաբանական բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը:
«Ես հանգիստ ասում եմ՝ վաղը ինքը կգնա տուն, հանրային անձ է, աղմուկ է բարձրացել. ինսուլտ, ինֆարկտ չի ստացել»,- շեշտեց նա:









































