ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի օգնություն ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում։ Այդպիսի օգնություն կստանան նաև Վրաստանն ու Մոլդովան։ Այս մասին հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության ղեկավար Իրինա Ֆրիզը։ Այս մասին փոխանցում է Kommersant-ը։
Նրա խոսքով՝ Բուխարեսում՝ ՆԱՏՕ-ի ԽՎ Անվտանգության քաղաքացիական չափման մշտական կոմիտեի նիստում հավանության է արժանացվել «Որպես զենք տեղեկատվության օգտագործման դիմակայություն» բանաձևի նախագիծը, որը նախատեսում է ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում օգնության ընդլայնում գործընկեր-երկրներին, մասնավորապես Ուկրաինային։
Ինչպես հայտնում է Իրինա Ֆրիզը, այժմ ՆԱՏՕ-ում պետք է հայտնվեն կեղծ նորությունների և թշնամական քարոզչության մշտադիտարկման հատուկ ստորաբաժանումներ, որոնք փաստերի օգնությամբ կդիմակայեն դրանց։
«Բանաձևը նաև կոչ է անում մեծացնելու ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի ֆինանսավորումը»,-հայտնել է Ֆրիզը։










































