Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե Սերժ Սարգսյանը տարիներ առաջ Արտաշես Գեղամյանին համեմատում էր դատարկ դհոլի հետ, արդյոք անցնող տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է, Փաշինյանն ասաց. «ՀՀԿ-ականները խոսում են քաղաքական կոռեկտությունից, բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր, կամ որ հաճախորդ էր անվանում, դա մոդա՞ էր, թե՞ մենք էլ պիտի նրան Սերժիկ Սարգսյան անվանենք, որ կոռեկտ լինի կամ առանց Սարգսյանի»:










































