ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ընդդիմադիր գործիչները հայտարարում են, որ 2018 թվականին ով ուզում է լինել վարչապետ, թող լինի, բայց ոչ Սերժ Սարգսյանը, քանի որ Հայաստանը մեկ քայլ հետ կկատարի ժողովրդավարությունից:
«Միշտ խուսափել եմ «եթե»-ով հարցերին պատասխանելուց, կգա օրը, եւ այդ հարցերի պատասխանները մենք կունենանք: Կա օրենսդրություն, կա ՀՀԿ, որին պատկանում է, ըստ մեր համաձայնագրի, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, երբ այդ իրավունքը իրացվի, մենք կներկայացնենք մեր տեսակետը»,- ասաց Վարդանյանը, հավելելով, որ գուցե գա ժամանակը, եւ լրագրողներն ընկալեն, որ այսքան ժամանակ անիմաստ են «եթե»-ներով հարցեր ուղղել: Դիտարկմանը, թե փաստորեն ինքն ավելին գիտի, Վարդանյանն ասաց, թե չափից դուրս ավելին գիտի: