Թուրքիայի քաղաքացի Վազիր Կատրասը կասկածվում է Սելալ Դողանչիկի սպանության մեջ։ Վերջինս հանդիսանում է Ստամբուլում հայտնի դիջեյ։ Նախնական տվյալներով՝ Կատրասը սպանել է նրան ու հրկիզել նրա բնակարանը։ Սպանության պատճառ է դարձել խանդը։
Կատրասը խոստովանել է կատարվածն ու հայտարարել, որ սպանել է Դողանչիկին այն պատճառով, որ նա սիրային կապի մեջ է մտել իր կնոջ հետ։
Պատմությունը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել շնորհիվ այն բանի, որ 2 տարի առաջ Կատրասը, ով փորձել էր ինքնասպանություն գործել Բոսֆորի նեղուցի կամրջից, փրկվել է նախագահ Էրդողանի ջանքերով։








































