Tuesday, 23 06 2026
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ

Մամիկոնի «օծումը»

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Վարչապետ դիտել է Վանաձորի քույր քաղաքների մշակույթն ու կոլորիտը ներկայացնող գեղարվեստական համարները, այցելել Վանաձորի կերպարվեստի թանգարան, ներկա գտնվել Թումանյանի հրապարակում կազմակերպված տոնական համերգին, զրուցել վանաձորցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ: Կարեն Կարապետյանը նույնիսկ ոտքով զբոսնել է հանրապետության երրորդ քաղաքի փողոցներում և հատկապես այս հանգամանքը կառավարության տարածած հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է` թերևս ընդգծելու համար վարչապետի ժողովրդականությունը, նրա անմիջականությունը: Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանի վանաձորյան երեկվա այցի հիմնական հերոսը դարձել է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն, ով պատկերված է բոլոր լուսանկարներում` վարչապետի հետ միասին:

Ֆորմալ առումով` այստեղ էլ որևէ խնդիր չկա, որովհետև երեկ Վանաձորի տոնն էր, ու Կարեն Կարապետյանն առաջին հերթին քաղաքապետի հյուրն էր: Խնդիրն այլ հարթության վրա է: Մենք գիտենք, որ մեր խիստ կրեատիվ ու առաջադեմ վարչապետը թուլություն ունի լուսանկարների հանդեպ, ավելի ճիշտ կլինի ասել` լուսանկարների միջոցով մատուցում է քաղաքականություն, ոճ, վերաբերմունք կոնկրետ անձանց վերաբերյալ:

Բոլորս հիշում ենք, որ ամիսներ առաջ Կարեն Կարապետյանն այցելել էր օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող տրիկոտաժի ֆաբրիկա և այնտեղ «պատահաբար» լուսանկարվել էր օլիգարխի հետ, ով օջախի տիրոջ կարգավիճակով ուղեկցում էր վարչապետին:

Ասում ենք` պատահաբար, որովհետև Կարեն Կարապետյանի և Սամվել Ալեքսանյանի լուսանկարները հայտնվեցին կառավարության կայքում, հետո` արագ «խմբագրվեցին», այսինքն` անհետացան: Կարեն Կարապետյանի PR-ով զբաղվող մարդիկ հավանաբար մտածել են, որ Սամվել Ալեքսանյանը ստվերում, խեղում է վարչապետի «նոր ոգին», առաջադեմ, կրեատիվ կերպարը: Սա, իհարկե, խոսում է Կարապետյանի, մեղմ ասած, երկդիմության, քաղաքական դուալիզմի մասին: Նաև բացահայտում է Կարեն Կարապետյանի արժեհամահարգն` առնվազն այն իմաստով, որ նա բովանդակությունը ստորադասում է ձևին, իրականությունը` PR-ին:

Վարչապետի վարքագիծը տարակուսելի է նաև այն հարթության վրա, որ Սամվել Ալեքսանյանը նույնիսկ «հրեշտակ» կարող է երևալ այն քրեական ֆիգուրների ֆոնին, որոնց հետ Կարեն Կարապետյանն անգամ ընկերություն է անում: Սակայն խնդիրն այստեղ ոչ «խմբագրված» Սամվել Ալեքսանյանն է, ոչ էլ` Կարեն Կարապետյանի կյանքից «չխմբագրվող» Ռոբսոնները: Խնդիրը հենց ինքը` Կարեն Կարապետյանն է, ով երեկ մի ամբողջ օր լուսանկարվել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, այդ լուսանկարները տեղադրվել են կառավարության կայքում և չեն «խմբագրվել»:

Կարելի է ենթադրել, որ մանդատագողությամբ քաղաքապետ դառնալը «նոր ոգու» դրսևորում է: Վանաձորի ընտրություններից անցել է մեկ տարի, սակայն Ասլանյանին չի հաջողվել լուծել իր լեգիտիմության հարցը, նույնիսկ Հանրապետականի առաջին դեմքերն որոշակի հեռավորություն են պահպանում Վանաձորի գործող քաղաքապետից, որովհետև նրան համարում են «անբաշար» մեկը, ով մեկ տարվա ընթացքում չի կարողացել փակել իր ընդդիմախոսների բերանը:

Կարեն Կարապետյանը դարձավ առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով ֆոտոսեսիայի մակարդակով լեգիտիմացրեց Ասլանյանին. վերջինս անկասկած նույնիսկ անձամբ իր ու Կարեն Կարապետյանի լուսանկարները կփակցնի Վանաձորի բոլոր շենքերի պատերին: Ի դեպ, Վանաձորի ընտրությունների, տեղական իշխանությունների լեգիտիմության հետ կապված հարցը դեռ քննարկվում է Սահմանադրական դատարանում, քաղաքական նպատակահարմարությունն ու կոռեկտությունը թելադրում էին, որ գոնե այս փուլում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չդառնար Կարեն Կարապետյանի երեկվա այցի հիմնական հերոսը: Դա կարող է քաղաքական ճնշում համարվել դատարանի վրա:

Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, որ Կարեն Կարապետյանը խորհրդի համար էր գնացել Մամիկոն Ասլանյանի դուռը, որովհետև հաջորդ տարվա ապրիլին, որոշակի իրավիճակում, նա միայն մանդատագողության շնորհիվ կարող է պահպանել վարչապետի պաշտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում