Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ԶՈւ Բաղրամյանի անվան վարժարանում ավարտվել են «Որոնում 2017» վարժանքները:
Սա «Մարտական եղբայրություն 2017» զորավարժությունների 3 փուլերից առաջինն է: Երկրորդ՝ «Փոխգործակցություն 2017» փուլը նույնպես Հայաստանի տարածքում կանցկացվի՝ հոկտեմբերի 9-13-ը:
Զորավարժությունների մտահղացմամբ՝ հետախուզական ստորաբաժանումը հայտնաբերում և ոչնչացնում է երկրի տարածք ներթափանցած հակառակորդի բազան: Զորավարժություններն ընթացել են ուղղաթիռների և դեսանտի իջեցման կիրառմամբ: «Որոնում 2017» վարժանքների առաջին մասն անցկացվել է Ռոստովում:









































