Ռուսական զինուժը Սիրիայի Մեյադին բնակավայրում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի հրամանատարական կետ և մոտ 80 զինյալների: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Վերջին օրերին ռուսական զինուժի գործողությունները ուղղված են եղել Իրաքից ժամանած օտարերկրյա վարձկանների դեմ: Ռուսական հետախուզությանը հաջողվել է հայտնաբերել զինյալների կուտակման վայրերը, որից հետո ծրագրվել է հրամանատարական կետերի, կենդանի ուժի և զրահատեխնիկայի ոչնչացումը:











































