Wizz Air ավիաընկերությունը 2018-ի մայիսից նոր ավիաչվերթներ կիրականացնի վրացականՔութաիսից Եվրոպայի որոշ քաղաքներ: Մասնավորապես թռիչքներ կիրականացվեն դեպի Բարսելոնա, Հռոմ, Պրահա և Փարիզ:
Տոմսերի պատվերները մեկնարկում են 2017-ի նոյեմբերից:
Քութայիսից Բարսելոնա տոմսերի արժեքը Basic սակագնով մեկնարկում է 79 լարիից (մոտ 33 դոլար): Դեպի Հռոմ, Պրահա և Փարիզ Basic սակագնով հնարավոր կլինի թռչել 111 լարիից սկսած (մոտ 45 դոլար):







































