Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է ինքնավարության անկախության վերաբերյալ հանրաքվեի վերջնական արդյունքները։ Կողմ է քվեարկել ավելի քան 2 մլն մարդ՝ 90.18 տոկոսը։
Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է 43.03 տոկոս։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 2 մլն 28 հազար 217 մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5.3 միլիոնից։
Անկախության օգտին է քվեարկել է 90.18 տոկոսը (2 մլն 44 հազար 38), դեմ՝ 7.83 տոկոսը (177,547 մարդ)։ Դատարկ քվեաթերթիկները քվեատուփն է գցել հանրաքվեի մասնակիցների 1.98 տոկոսը։








































