«Քսավյե» փոթորիկը Դյուսելդորֆի օդանավակայանում վայրէջքի ժամանակ տարուբերել է А380 ուղևորատար վիթխարի ինքնաթիռը։ Տեսանյութը հայտնվել է YouTube վիդեոհոսթինգում։
Տեսագրությանը կից նշվում է, որ ինքնաթիռը պատկանում է Emirates ավիաընկերությանը, այն թռիչք էր կատարել Դուբայից։ Կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը վայրէջք կատարել թռիչքավայրէջքային ուղու վրա, որից հետո սկսել այս ու այն կողմ շարժվել։ Օդաչուներին հաջողվել է կայունացնել ինքնաթիռը։
«Քսավյե» փոթորիկը Եվրոպային պատուհասել է հոկտեմբերի 5-ին՝ հարվածի տակ առնելով Գերմանիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Շվեդիան և Դանիան։










































