Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան։
Մարզիկներին պարգեւատրել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։







































