Այսօր առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, որ հաճախորդ-բժշկական կազմակերպություններ փոխհարաբերություններում ծագող վեճերի լուծման համար մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Նա նշեց, որ բժշկական հաշտարարը ոչ գործառույթների կրկնօրինակում է, ոչ էլ շատ մեծ նորամուծություն:
Նա նշեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը. այն գործում է 40 երկրներում «Այն երկաստիճանի համակարգ է: Առաջին համակարգը գործում է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում և ներկայացնում է տնօրենի տեղակալի պաշտոնը, ով պարտավոր է քաղաքացիների բողոքները քննել և տալ պատասխան:









































