Կանադայում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը 83.332 միավորով բազմամարտում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Նշենք, որ մեր մարզիկը Դավթյանը որակավորման փուլի հետ համեմատած բարելավել է իր միավորների ցուցանիշը։
Բազմամարտում աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Սիաո Ռոուտենգը։
Վաղը, նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը։



































