Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը EFE-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կատալոնիայի իշխանությունները պետք է հրաժարվեն ինքնավարության անկախության պլաններից։
Նրա խոսքով՝ Կատալոնիայի ժեներալիտետի (կառավարություն) ղեկավար Կառլես Պուչդեմոնը պետք է հրաժարվի հանրաքվեից և դրա արդյունքներից՝ կոնֆլիկտի սրացումից խուսափելու համար։ Ռախոյը նշել է, որ լավագույն լուծումը կլինի օրինական կարգավիճակի վերադառնալը։
Իսպանիայի վարչապետն ընդգծել է, որ միայն այդ կերպ կարելի է խուսափել իրավիճակի էլ ավելի վատթարացումից։
Պուչդեմոնի խոսքով՝ Կատալոնիան անկախություն կհռչակի առաջիկա օրերին։







































