«Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլյանին կոմայի մեջ է ընկել ռուսական ավիացիայի կողմից Սիրիայում հասցված հարվածից հետո։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչությունում նշել են, որ խմբավորման հրամանատարության ոչնչացումն ու պարագլխի՝ կոմայի մեջ ընկնելը, շփոթմունք է առաջացրել ողջ Իդլիբ նահանգի ահաբեկիչների շրջանում։
Գերատեսչությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում Սիրիայում շարունակվել են ահաբեկիչների դեմ հատուկ միջոցառումները։
Հաղորդվում է 49 գրոհայինի, այդ թվում «արևելյան թևի» 7 հրամանատարի ոչնչացման մասին։
Բացի այդ, ՌԴ Օդատիեզերական ուժերի ավիացիան Աբու-էդ-Դուհուր բնակավայրի շրջանում ոչնչացրել է խմբավորման խոշորագույն թաղված զինանոցը, որտեղ ահաբեկիչները պահել են ավելի քան 1000 տոննա զինամթերք՝ փողային և ռեակտիվ հրետանու համար։











































