Լաս Վեգասում հրաձգության ժամանակ փամփուշտը, որը թռել է 33-ամյա կնոջ ուղղությամբ, խրվել է տիրոջ iPhone 7 Plus-ի կորպուսում, հայտնում է KLAS հեռուստաալիքը։
Փամփուշտը դիպչել է սմարթֆոնի կորպուսի հետևի ստորին մասին, հեռախոսը շարքից դուրս է եկել, և դրա տերը կարողացել է կոտորածի վայրը լքել անվնաս։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի գիշերը 64-ամյա ամերիկացի Ստիվեն Փեդոքը կարկ էր բացել հյուրանոցի իր համարից Լաս Վեգասում Route 91 քանթրի երաժշտության փառատոնի այցելուների բազմության ուղղությամբ՝ խլելով 59 մարդու կյանք և վիրավորում հասցնելով 527 մարդու։ Հանցագործը վերջ էր դրել կյանքին մինչ ոստիկանության ժամանումը։










































