33-ամյա Քլոե Քարդաշյանը և կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը պատրաստվում են երեխա ունենալ:
Քլոեն շուտով սեփական ռեալիթի-շոուի հերոսուհին կդառնա, հայտնում է Elle-ն: Ներքին աղբյուրի տեղեկությամբ՝ Քրիսը դստերը խորհուրդ է տալիս լրջորեն մտածել «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի սփին-օֆ ստեղծելու մասին: Նոր նախագծում կցուցադրվի Քլոեի կյանքը հղիության ընթացքում: Շոուն կնկարահանվի Քլիվլենդում, ուր Քլոեն տեղափոխվել է սիրելիի հետ լինելու համար:
«Դա պարզապես երազանք է Քրիսի համար: Որքան շատ երեխաներ և թոռներ լինեն, այնքան բարձր կլինեն հեռուստատեսության վարկանիշերը»,- պատմել է աղբյուրը:











































