Thursday, 04 06 2026
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները

Հարավկովկասյան խաղաղությունը` Վաշինգտոնի առաջնահերթություն

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է Պետքարտուղարության աջակցությունը կոնգրեսականներ Էդ Ռոյսի (հանրապետական) և Էլիոթ Ինգըլի (դեմոկրատ) հեղինակած առաջարկներին, որոնք կոչ են անում ղարաբաղյան շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, այնտեղ մեծացնել դիտորդների թիվը, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգեր տեղադրել: Թիլերսոնն այսպիսով արձագանքել է Բրեդ Շերմանի և Դեյվիդ Սիսըլինիի հարցերին, որ դեմոկրատ կոնգրեսականները պետքարտուղարին էին ուղղել հունիսին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Նրա գրավոր պատասխանները հասանելի են դարձել այս շաբաթ: Վերահաստատելով, որ մարդասիրական ականազերծման աշխատանքները շարունակում են մնալ ԱՄՆ-ի առաջնահերթությունը՝ Ղարաբաղին աջակցության տրամադրման տեսանկյունից, պետքարտուղարը հաստատել է, որ ավելի քան 45 միլիոն դոլար է տրամադրվել ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժածներին: Պետքարտուղարությունը աջակցում է շփման գծից ու հայ-ադրբեջանական սահմանից դիպուկահարների հետքաշման, ԵԱՀԿ-ի հետաքննող մեխանիզմների և դիտարկման մեխանիզմների ներդրման առաջարկությանը:

Թիլերսոնի պատասխանները Կոնգրեսին, ըստ էության, բացահայտում են Վաշինգտոնի ղարաբաղյան, ավելի ճիշտ կլինի ասել՝ տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունները: Կարևոր է հատկապես արձանագրել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն, որոնք, ըստ էության, ձևավորվել էին Վաշինգտոնի առաջարկությունների հիմքով, առաջնահերթություն են մնում ԱՄՆ-ի համար:

Այս համատեքստում մի փոքր տարակուսելի են, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության շեշտադրումները, որտեղ կարևորվել էր բովանդակային բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը` շրջանցելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այս ամենին կարող է երկու բացատրություն տրվել: Մեկն այն է, ինչը բնորոշ է Թրամփի արտաքին քաղաքականությանը` գլոբալ առումով: Դա հստակ կոնցեպցիայի, հետևողականության բացակայությունն է, կոնյուկտուրայի մեծ ազդեցությունը կայացվող որոշումների վրա: Մյուս կողմից` շատ հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարությունը, որն, ի դեպ, կոչված է Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիև հանդիպման նախապատրաստմանը, բնույթով կոմպրոմիսային է, որովհետև միջնորդները` հենց նույն խաղաղության հրամայականով թելադրված, ավելի շատ կարևորում են նախագահների բուն հանդիպումը` պակաս նշանակություն տալով դրա օրակարգին:

Կոնգրեսին ուղարկված Թիլերսոնի պատասխանի մյուս ուշագրավ հանգամանքն ամերիկյան քաղաքականության հումանիստական բնույթի շեշտադրումն է` կապված Արցախի ականազերծման աշխատանքներին Վաշինգտոնի աջակցության պատրաստակամության հետ: Հենց այստեղ էլ բացահայտվում է ամերիկյան և ռուսական քաղաքականությունների կոնտրաստը: Վաշինգտոնը Արցախում մարդկային կյանքեր է փրկում` աջակցելով ականազերծման աշխատանքներին, Մոսկվան նոր «ականներ» է տեղադրում մարդկային կյանքեր տակ` մահաբեր սպառազինություն մատակարարելով հակամարտության կողմերին, հատկապես` Ադրբեջանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում