ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն անդրադարձավ խմելու ջրի խնդրին. «Քանի՞ անջրդի գյուղում մինչև 2020թ. ավարտը կլուծվի խմելու ջրի խնդիրը»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ի պատասխան ասաց, որ բարձրացված հարցն իրոք պրոբլեմային է մեր փոքր լեռնային գյուղերում. «Խնդիրն այն է, որ այդ 500 և ավելի գյուղական բնակավայրեր խուսափում են ընդգրկվել «Վեոլա ջուր» ընդհանուր տիրույթում, իսկ պատճառաբանություններն են՝ ջրաչափ, գին, և ժողովուրդը փորձում է չմտնել այդ ծանրության տակ»:
Նախարարի կարծիքով՝ մինչև 20 թվականը գոնե 1/4-ի լուծումները կտրվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:









































