ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն անդրադարձավ մարզային գրադարանների խայտառակ վիճակին. «Մարզերում գրադարանների վիճակը շարունակում է մնալ անմխիթար, գրադարանավարների հաստիքացուցակներում շարունակվում են կրճատումները, գրադարանները չեն համալրվում նոր գրականությամբ»:
Ի պատասխան Արմեն Ամիրյանն ասաց, որ մշակույթի նախարարության ներքո գտնվող մարզային գրադարանները բոլորն էլ լավ վիճակում են և համալրվում են նոր գրականությամբ:
«Մենք ստեղծել ենք գրաբուսների ծրագիր, դրանք շրջելու են մեր մարզային քաղաքներով, գյուղերով գրադարանային ծառայություն մատուցելու համար»,- տեղեկացրեց մշակույթի նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































