Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ամենավտանգավորը հայ-ռուսական միացյալ զորախմբի խնդրում

Այլ տեղում Թուրքիան է և Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, այլ տեղում անելիք չունի: Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի քննարկմանն այդ միտքը «կարմիր թելով» անցնում էր ՀՀԿ-ականների ելույթներում և այսպես ասած հակափաստարկներում, որ հնչում էր ի պատասխան ընդդիմության, ավելի կոնկրետ ԵԼՔ դաշինքի քննադատության:

Մի կողմ թողնենք հայ-ռուսական միացյալ զորախմբի ռազմա-քաղաքական բաղադրիչը, դրա անհրաժեշտությունը, հիմնավորվածությունը, Հայաստանի համար հուսալիության հեռանկարը և այլն: Թեև հենց այն, որ ՀՀԿ-ի հիմնական փաստարկը դարձել է Թուրքիային մատնացույց անելը, արդեն իսկ այդ համաձայնագրի հիմնավորվածության մեղմ ասած բավականին մեծ խնդրի առկայության վկայություն է:

Բայց դիտարկենք հենց այն, ինչ ասվում է Թուրքիայի և ՀԱՊԿ-ին այլընտրանք չունենալու մասով, որի տողատակում ակնարկներն են, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է: Պարզ հարց է առաջանում՝ Հայաստանը միայն ա՞յդ պատճառով է ՀԱՊԿ-ում, և եթե Թուրքիան այևս չլինի ՆԱՏՕ-ի անդամ, ապա դա նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀԿ-ն անվարան կերպով կքննարկի ՀԱՊԿ այլընտրանքը: Բայց, դրանից բացի, բերվում է իբրև թե փաստարկ, որը այլ բան չէ, քան ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ռազմավարական նշանակության հարաբերությունը հարվածի տակ դնող անզգույշ քայլ, եթե չկա որևէ դիտավորություն:

Հայաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի քաղաքականությունն անցնող տարիներին բացարձակապես չի դրսևովել մի օրինակով, երբ Թուրքիայի գործոնը հանգեցրել է Հայաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի որևէ խնդրահարույց վերաբերմունքի: Ավելին, նույնիսկ նախորդ տարի, երբ Գերմանիայի խորհրդարանը ընդունեց հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի բողոքներին ի պատասխան հայտարարել էր, որ Անկարային առաջարկում է գնալ Հայաստանի հետ հարաբերությունը կարգավորելու:

Ընդ որում, ի տարբերություն Ռուսաստանի, որը դրա փոխարեն, Թուրքիային առաջարկում էր կարգավորել հարաբերությունն իր հետ՝ եթե ուզում է ազատվել հայկական հարցի գլխացավանքից: ՀՀԿ-ականները մատնացույց են անում Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը, բայց չգիտես ինչու մոռանում են, որ Հայաստանի իբրև թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանը նույն Թուրքիային վաճառում է իր նորագույն հակաօդային պաշտպանության համակարգերից, որոնք կարող են շատ հանգիստ կերպով ծառայության դրվել նաև Ադրբեջանի համար: Թեև, ինչի մասին է խոսքը, եթե Ռուսաստանը Հայաստանի իշխանության ընդամենը անզօր ու քաղաքականապես անատամ հայտարարությունների ուղեկցությամբ միլիարդավոր դոլարների սպառազինություն է մատակարարում Ադրբեջան, հայկական կյանքեր արժեցող այդ մատակարարումները բնորոշելով իբրև ռազմաարդյունաբերական բիզնես:

Ադրբեջանի հետ մահաբեր բիզնես անող Ռուսաստանի և դրա գլխավորած բլոկների հետ Հայաստանը չգիտես ինչու գործ ունի, ՀՀԿ-ականների կամոք, իսկ ահա այնտեղ, որտեղ կա Թուրքիան՝ Հայաստանը գործ չունի: Խնդիրներն ու երևույթները անկասկած միագիծ չեն, դրանք բազմագույն են և բազմաշերտ, սակայն այդ ամենով հանդերձ Հայաստանի իշխող մեծամասնությունն անցել է միագիծ փաստարկման մի այնպիսի դաշտ, որտեղ իրավիճակը պարզապես զավեշտալի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր Հայաստանի միջազգային հեղինակությանն ու վստահելիությանը և ազգային անվտանգության հարցերում համարժեքությանը:

Բանն այն չէ, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ կապել անվտանգության որոշակի հույսեր և ձեռք բերել պայմանավորվածություններ, չնայած շոշափելի ռիսկերին: Արդարացված է դա, թե ոչ, վտանգներ է ավելի պարունակում, թե ոչ, մեծ հաշվով քաղաքական խնդիրներ են, որոնք կարող են որոշակիորեն վերահսկվել նաև պարզապես ներքին դիսկուրսի, ներքին բանավեճի և քննարկումների միջոցով: Բուն խնդիրը այն անօգնականությունը, միաժամանակ նաև Թուրքիայի հարցում ՆԱՏՕ-ի հանդեպ անզգուշությունն է, որ իր «փաստարկներում» ցուցաբերում է իշխող մեծամասնությունը, միջազգային քաղաքականության մեջ թողնելով պարզապես աշխարհաքաղաքական անմեղսունակության տպավորություն: Դա է ամենավտանգավորը հայ-ռուսական միացյալ զորախմբի, և ընդհանրապես Հայաստանի անվտանգությանն առնչվող որևէ հարցի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում