«Մենք անընդհատ փոխել ենք Դատախազության մասին օրենքը, իսկ ի՞նչ ենք փոխել էության մեջ այն կոնտեքստում, որ ավելի հետաքրքրում է հանրությանը»,- ԱԺ-ում քննարկմանը հարց բարձրացրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ տարածված կարծիք կա, որ դատախազությունը ոչ թե հանցագործության բացահայտմանը նպաստող և ղեկավարող մարմին է, այլ հանցագործություն կոծկող մարմին:
Փաշինյանը, հիշատակելով «Զիպիլիքսի» գործը, նշեց. «Դատախազությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ, աչքերն էլ է փակում, ականջներն էլ: Դե հիմա ասեք՝ ի՞նչ փոխենք օրենքի մեջ, որ էսպես չլինի հետագայում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































