«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն արձագանքել է մեր հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք Սպիտակի վերելակների գործարանի քանդմանը: Հայտնի է, որ Սպիտակի վերելակների գործարանը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որն էլ իրականացնում է գործարանի ապամոնտաժումը: Մեր հրապարակման մեջ գործարանի անդմանը անդրադարձել էր Երևանի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս խոսքով գործարանը քանդվում է առանց թույլտվության, ավագանու որոշման: Մինչդեռ կոմբինատի տրամադրած պատասխանում նշված է, որ վերելակների գործարանի քանդումն իրականացվում է Սպիտակի համայնքապետի տամադրած թույլտվության հիման վրա:
Բացի դա մեզ տրամադրված պատասխանու, Զանգեզուրի պղնձամոլիբդենյին կոմբինատից նշել են, որ իրենք Սպիտակի վերելակների գործարանը ձեռք չեն բերել 2009-ի մասնավորեցման ժամանակ, այլ գնել են, որը փաստող առուվաճառքի պայմանագիր գոյություն ունի հաստատված նոտարական կարգով:

























































