Ադրբեջանը ծրագրում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրին առնչվող բանակցություններն ավարտել մինչ նոյեմբեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է APA գործակալությունը։
Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությունն աստիճանաբար ընդլայնվում է։ «Մենք քննարկում ենք ռազմավարական գործընկերության մասին նախագծի երկրորդ գլուխը։ Հույս ունենք, որ ամեն ինչ հարթ կընթանա։ Մենք ծրագրել ենք ավարտել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրով բանակցությունները մինչ նոյեմբերին կայանալիք բրյուսելյան գագաթնաժողովը»,-ասել է նախարարը։