Վերա Բրեժնևան հրապարակել է լուսանկար նոր ոսկեգույն զգեստով, որով նա սեքսուալ տեսք ունի։ Երգչուհու խոսքով՝ ինքը պատրաստվում է նոր հյուրախաղերի և կարում է վառ զգեստներ։
Ոսկեգույն զգեստն այնքան լավ է գրկում մարմինը, որ ընդգծում է երգչուհու կազմվածքի բոլոր բարեմասնությունները։ «Վերա, դուք ինչպես միշտ աստվածային եք», «Սուպեր, ինչպիսի᷉ կազմվածք», «Աստվածուհի᷉, ասես արձան լինի», գրում են հիացած երկրպագուներն իրենց մեկնաբանություններում։
Բրեժնևայի ամուսինը՝ Կոնստանտին Մելաձեն, օրերս պատմել էր այն մասին, որ իրենից մոտ 10 տարի է պահանջվել երիտասարդ երգչուհու հետ սիրավեպը կնոջից թաքցնելու համար։













































