«Իսկ պատգամավորներին ինչո՞ւ ենք օրենսդրական նախաձեռնության իրավունք տվել. ո՞նց կարելի է մեկ հոգուն տալ օրենսդրական նախաձեռնության իրավունք՝ թող գնա բանակցի Հանրապետականի հետ և իմանա՝ Հանրապետականը թո՞ւյլ է տալիս է, որ էդ պատգամավորը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա»,- Էդուարդ Շարմազանովին հեգնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես նշեց Փաշինյանը՝ ՀՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների ժամանակ հայտարարում էր, թե ընդդիմությանը գործիքներ է տալիս, հիմա էլ ասում է, որ ընդդիմությունը կարող է ձեր բնականոն ընթացքը խանգարել. «Եթե ձեր բնականոն գործունեության պատկերացումը չաղ ու բախտավորն է, ճիշտ ճանապարհ եք ընտրել՝ խմբակցությանը, պատգամավորին, ավագանու անդամին զրկեք իրավունքներից և վերջում էլ ասեք, որ թույլ ենք տալիս ԱԺ կամ Երևանի քաղաքապետարան մուտք ունենալ: Եվ դա կվկայի, որ ձեր կուսակցությունը՝ ճաճանչափայլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հստակ քայլերով շարժվում է դեպի խորհրդարանական ժողովրդավարություն: Ձե՞ռ եք առնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































