ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն կարծում է, որ Լաս Վեգասում (Նևադա) հրաձգություն իրականացրած 64-ամյա Ստիվեն Պեդոկը կապված չէ ահաբեկչական խմբավորումների հետ։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԴԲ-ի Լաս Վեգասի բաժանմունքի ներկայացուցիչ Աարոն Ռաուզը՝ փոխանցում է CBS հեռուստաալիքը։
«Մենք պարզել ենք, որ ներկա պահին բացակայում է տեղեկատվությունը միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մասին։ Հետաքննությունը շարունակվում է»,-նշել է նա։
Ավելի վաղ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր հարձակման պատասխանատվությունը։










































