Լաս Վեգասում այսօր տեղի ունեցած ողբերգության հեղինակը վերջ է տվել կյանքին։ Այս մասին հայտնել է քաղաքի շերիֆ Ջո Լոբարդոն, փոխանցում է Reuters գործակալությունը
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ոստիկանությունն է կրակել նրա վրա, սակայն նա ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանումը։ Հրաձիգի դին գտել են հյուրանոցի համարում, որտեղից նա կրակ է բացել։
Հյուրանոցային համարում, որտեղ նա ապրել է, հայտնաբերվել է ավելի քան 10 միավոր զենք։ Տեսակները չեն հստակեցվում։
ԱՄՆ-ի պատմության ամենամահաբեր հրաձգության հետևանքով հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 400-ը։ Կա 50 զոհ, որից 2-ը՝ ոստիկան։
Նշենք, որ նա կրակ էր բացել հյուրանոցի համարից Route 91 քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցների ուղղությամբ։












































