Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեն Իսպանիայի սահմանադրության համաձայն՝ անօրինական է, Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ հայտարերել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը: Միաժամանակ նա բաց երկխոսության կոչ է արել և ընդգծել է, որ բռնությունը չպետք է գործիք լինի քաղաքականության մեջ: «Դա Իսպանիայի ներքին հարցն է, որը պետք է լուծվի իսպանական իրավակարգի շրջանակներում»,-մեջբերում է Reuters-ը Սխինասի խոսքը:
Նա նաև նշել է, որ այսօր նախատեսվոմ է Եվրահանձնաժողովի ղեկավարության և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հանդիպումը:
Նախօրեին Կատալոնիայի անկախության հանրաքվեի ընթացքում մասնակիցների 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը: Իսպանիայի իշխանությունները նախօրոք քվեարկությունը ոչ լեգիտիմ են հայտարարել:







































