Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Մանկական խաղերի փոխարեն՝ լավ կլիներ, որ Ռուսաստանը մեզ իրապես զիներ, ոչ թե պարտքով զենք տրամադրեր

Կառավարության դրական եզրակացությանն արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» որոշման նախագիծը, ըստ ամենայնի, կքննարկվի ԱԺ քառօրյային:  Փորձագետները մտահոգություն ունեն, որ  ՌԴ-ից ստացված զենքի ու զինամթերքի նկատմամբ Ռուսաստանը վերահսկողություն կսահմանի: Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Համաձայնագրի նպատակն է սահմանված կարգով անհրաժեշտ հսկողություն իրականացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների ընթացքում ստացված ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման համար։

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար, ռազմական փորձագետ Վովա Վարդանովի կարծիքով՝ այս պայմանագիրը ուղղված է Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի դեմ իրավական արգելք դնելուն: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի ծրագրերին: Ռուսաստանը, ըստ նրա, որպեսզի իր դիրքն ամրացնի և ՆԱՏՕ-ին թույլ չտա մտնի տարածաշրջան, այս պայմանագրով դե յուրե կապում է մեզ:

«Բայց ռուսը հաշվի չի առնում մեկ բան, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը տարածաշրջանում թուրքն է, և մենք թուրքի դեմն ամեն գնով կառնենք: Իր մանկական խաղերի փոխարեն՝ լավ կլիներ, որ Ռուսաստանը մեզ իրապես զիներ, ոչ թե պարտքով զենք տրամադրեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վովա Վարդանովը:

Հիմա եթե այդ պայմանագրի արդյունքում նա զենքը ոչ թե վաճառեր, այլ տրամադրեր մեզ համար անհրաժեշտ քանակով՝ իրական բալանսը Կովկասում վերականգնելով, բալանսը ոչ թե Ադրբեջանի Հանրապետության, այլ Օսմանյան Թուրքիայի հետ, այդ դեպքում, փորձագետի դիտարկմամբ, ոչ թե այս պայմանագիրը  ռուսների կողմից մեզ ոտքով-ձեռքով կապելու փորձ  կդիտարկվեր, այլ ավելի շուտ ուղղված կլիներ նրան, որ մենք իրական դաշնակիցը դառնանք՝ թեկուզ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը կանխելու համար:

Ռազմական փորձագետը նշեց, որ այս պայմանագրի շուրջ քննարկումները սկսվեցին ապրիլյան դեպքերից հետո, երբ Նախիջևանի թուրքական տարածք մեծաքանակ տեխնիկայի հոսք եղավ ապրիլի 2 և 3-ին. սա վտանգ էր, որ կովկասյան և օսմանյան թուրքերը համատեղ կարող է հարվածեին Երևանին:

«Եվ գուցե մեր ռազմաքաղաքական վերնախավը փորձում է դրա դեմ ուղղել՝ այս պայմանագիրը ստորագրելով: Երբ ռուսի վրա մենք հենվում ենք՝ թեկուզ եթե գործառույթները կատարում է, թեկուզ եթե սրիկայություն չանի մեր նկատմամբ, իսկ գիտենք, որ խելքը գնում է սրիկայություն անելու համար, եթե արդար լինի մեզ հետ, երդումներ տա, միևնույն է՝ անգամ այդ դեպքում չարժի ամբողջովին հենվել անգամ աշխարհի ամենահզոր դաշնակցի վրա, որովհետև եթե մենք հենվում ենք, մեզ թուլացնում է: Չի կարելի հենվել ռուսական միջուկային զենքի վրա. մեր միջուկային ծրագրերն է պետք զարգացնել, մեր զորքն է պետք զարգացնել, ավելի կրթված դարձնել»,-նշեց նա՝ հավելելով, որ երբ սպառազինություն վաճառողը ուղղորդում է, հետևում է, վերահսկում է, թե որտեղ է դա օգտագործվելու, դա կախվածության մեջ պահելու ձև է: Օրինակ՝ նման պայմանագրեր ստորագրել է Իսրայելը ԱՄՆ կառավարության հետ, բայց Իսրայելին դա որևէ կերպ չէր խանգարում, որ ինքը կրակեր ԱՄՆ  ներկայացուցիչ Եգիպտոսի վրա:  Իսկ թե ինչու է մեր կառավարությունը որոշել գնալ այս քայլին, Վովա Վարդանովը նշեց պատճառը. «Թուրքից վտանգն ավելի ռեալ է»:

Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պայմանագրով չի հաջողվի բանակը դնել Ռուսաստանի վերահսկողության տակ. «Կարծում եմ՝ այս համաձայնագիրը նպատակ ունի զենքերը, զինատեսակները, որ պետք է բերվեն Հայաստան, համատեղ օգտագործելու: Սա հավանաբար տակտիկական քայլ կարելի է համարել»:

 

Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար Վահրամ Աթանեսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ շատ վատ է  վերաբերվում այս օրինագծին. «Մտավախություն կա, որ դա արվում է, որպեսզի վերահսկելի լինի, թե արդյոք Հայաստանը սպառազինություն տրամադրո՞ւմ է Ղարաբաղին: Իսկ եթե այդպես է, ուրեմն սահմանափակվում է պատերազմի դեպքում Հայաստանի  օժանդակությունը: Իհարկե, գործնականում վերահսկողություն ասածը շատ պայմանական է, բայց իմաստը, կարծես, Ղարաբաղին Հայաստանի ռազմական օժանդակության նկատմամբ վերահսկողություն ունենալն է»,- եզրափակեց Վահրամ Աթանեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում