Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացման օրն անկարգությունների հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 460-ը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն։
Շուտով կավարտվի հանրաքվեն, որն իսպանական իշխանությունները համարում են անօրինական։ Քվեարկությունն ընթացել է ոստիկանության հետ բախումների ֆոնին։ Ոստիկանությունը հրաձգություն է իրականացրել ռետինե փամփուշտներով։
Over 460 people injured in Catalonia already. As Mayor of BCN I demand an immediate end to police charges against the defenceless population https://t.co/412z6Jacap
— Ada Colau (@AdaColau) 1 октября 2017 г.










































