Մոտ 500 ընտրողներ հերթ են գոյացրել Բարսելոնայի կենտրոնի ընտրատեղամասի մոտ։ Այսօր կատալոնացիները հանրաքվեով կորոշեն իրենց ապագան։
«Մենք այստեղ ենք եկել առավոտից, քանի որ գիտենք, որ ոստիկանությունը պետք է գա և փակի բոլոր տեղամասերը։ Սակայն նրանք կտեսնեն, որ մենք շատ ենք և ոչինչ չեն կարողանա անել»,-ասել է ընտրողներից մեկը։
Դատարանի պահանջով՝ իրավապահ մարմինները պետք է կնքեն բոլոր ընտրատեղամասերն ու իրենց լիարժեք վերահսկողության տակ վերցնեն դրանք մինչ քվեարկության մեկնարկը՝ տեղի ժամանակով 9.00-ն (Երևանի ժամանակով 11.00)։
Իսպանիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ շենքերի մեծ մասը, որոնք ծրագրվում է օգտագործել որպես ընտրատեղամաս, փակ է։
Համաձայն հարցումների՝ Կատալոնիայի անկախությանն աջակցում է ինքնավար համայնքի բնակիչների 41 տոկոսը, դեմ է հանդես գալիս 49 տոկոսը։ Ինքնավար համայնքի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացմանը կողմ է արտահայտվել կատալոնացիների 80 տոկոսը։







































