81-ամյա դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է, վիրահատության է ենթարկվել ազդրային զարկերակի հատվածում: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Ֆրանսիացի դերասանի դուստրը նշել է, որ հայրն արդեն որոշ ժամանակ է՝ գանգատվում էր ոտքի ցավից, ինչի պատճառն արյան շրջանառության վատացումն էր: Վերջին շաբաթներին խնդիրը սրվել էր: Դերասանը հիվանդանոցում է, ապաքինվում է:










































