Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Լեհաստան է այցելում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Լեհաստանում Գյուլը քննարկելու է տնտեսական համագործակցությանը, միջազգային ասպարեզում ստեղծված իրավիճակին, ԵՄ-ում Լեհաստանի նախագահությանն առնչվող խնդիրներ։
Բացի այդ, Գյուլը Լեհաստանի վարչապետ Տուսկի հետ քննարկելու է անվտանգության, պաշտպանական, ինչպես նաև էներգաանվտանգության ապահովման ոլորտներում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հարցը։
Գյուլի լեհական այցի ընթացքում ստորագրվելու է գիտատեխնիկական ոլորտում համագործակցելու մասին համաձայնագիր։









































