Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի ղեկավար Արիֆ Ասկերովին:
«Երկաթուղու կառուցման առաջին և երկրորդ փուլերը հաջողությամբ ավարտին են հասցվել: Այժմ ընթանում են աշխատանքները երրորդ փուլի շրջանակներում: Շարունակվում է նաև Վրաստանի և Թուրքիայի միջև 4.3 կմ երկարությամբ թունելի կառուցումը»,- ասել է Ասկերովը:
Նրա խոսքերով` երկաթուղին շահագործման կհանձնվի 2014-ին: