Sunday, 05 07 2026
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր

Ներելը ճիշտ է. Եթե Խաչիկյանը նստեր ոչ թե 5, այլ 12 տարի, կոռուպցիան մեր երկրում կպակասե՞ր. «Առավոտ»

 «Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Դարձյալ պետք է կարծիք հայտնեմ, որը հակասում է հասարակության կամ, համենայնդեպս, ֆեյսբուքյան «մեյնսթրիմին», բայց պիտի ասեմ. Վազգեն Խաչիկյանին 5 տարի ազատազրկումից հետո ներում շնորհելն իմ մեջ այն կրքերը չի առաջացնում, որոնք ես տեսնում եմ վիրտուալ տարածքում: Բնականաբար, համակրանք չունեմ ոչ այս, ոչ էլ որևէ այլ հանցագործ պաշտոնյայի նկատմամբ, բայց չունեմ նաև ատելության, վրեժխնդրության զգացում որևէ անձի հանդեպ:

Եթե Խաչիկյանը նստեր ոչ թե 5, այլ 12 տարի (այն ժամկետով, որով դատապարտվել էր), որևէ մեկի սիրտը դրանից կհովանա՞ր, արդարության պահանջը կբավարարվե՞ր: Կամ գուցե կոռուպցիան մեր երկրում կպակասե՞ր: Որտեղի՞ց է մարդկանց մեջ այդ չհիմնավորված դաժանությունը:

Խնդիրն, ինձ թվում է, այն չէ, որ թոշակառուներից փողերը գողացած չինովնիկին սկզբում պատժել են, հետո ազատ են արձակել, այլ այն, որ մնացած՝ նույնքան կամ ավելի մեծ հանցագործություններ կատարած չինովնիկներն ազատության մեջ են մնում: Արդարադատությունը հանցագործությունը պատժելու մեջ է, ոչ թե որևէ մարդու նկատմամբ ագրեսիայի մեջ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում