«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործից առանձացված մասը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին: Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Գործով մեղադրյալներն են Արամ Մանուկյանը, Թորոս Թորոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը:










































