Երևանում նախօրեին ընտանեկան բռնության դեպք է տեղի ունեցել:
Ըստ Shamshyan.com-ի՝ սեպտեմբերի 28-ին 22:00-ի սահմաններում Ներքին Շենգավիթի շենքերից մեկի բնակարանում նախկին ամուսինը՝ 49-ամյա Արամայիս Խ.-ն, ծեծել է նախկին կնոջը, ապա սպառնացել սպանել: Ոստիկանները կանխել են սպանության դեպքը:
Պարզվել է նաև, որ նախկին կնոջ տուն նա մտել է դուռը կոտրելով:








































