Saturday, 20 06 2026
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև

Արցախն իր ապագան տեսնում է միայն անկախության պայմաններում. ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում սեպտեմբերի 29-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով եվրոպացի խորհրդարանականին՝ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպումները տեղի կունենան Ստեփանակերտում, ինչը ավելի մեծ հնարավորություններ կտա Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին ծանոթանալու հակամարտության գոտում առկա իրավիճակին և Արցախի պաշտոնական ու հանրային տեսակետին:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Քրիստիան Վիգենինը նշել է, որ տեղյակ լինելով տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին՝ այնուամենայնիվ, ուզում է վերահաստատել իր համոզմունքը, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ առաջնորդվում է ԵԱՀԿ վերջին տարիներին ձևավորված պաշտոնական մոտեցումներով և ցանկություն ունի խորհրդարանական վեհաժողովի հնարավորություններն ի սպաս դնելու հանուն հակամարտության խաղաղ կարգավորման:

Աշոտ Ղուլյանը եվրոպական կազմակերպության ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ չնայած անկախության 26 տարիների ընթացքում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային անվտանգության ուղղությամբ Արցախի գրանցած հաջողություններին, այն միակ տարածաշրջանն է, որը Ադրբեջանի քմահաճույքների և մերժողական քաղաքականության պատճառով դուրս է մնում եվրոպական ընտանիքի ծրագրային աջակցության շրջանակներից: Այդուհանդերձ, Արցախի Հանրապետությունը շարունակում է սեփական միջոցներով ապահովել եվրոպական արժեհամակարգի զարգացումը և իր ապագան տեսնում է միայն ազատության և անկախության պայմաններում:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության հեռանկարների, վստահության մթնոլորտի կառուցման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և դրանցում խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում