Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն այսօր վարչապետի հանձնարարականի համաձայն տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց:
Նա անդրադարձավ հանրապետությունում 2017թ. 8 ամիսների ընթացքում գրանցված, բացահայտված հանցագործությունների ցուցանիշներին:
Գնդապետի տեղեկացմամբ՝ գրանցվել է 12484 դեպք, որոնցից բացահայտվել է 10666-ը կամ 85 տոկոսը:












































