Սպիտակ տունը նախաձեռնել է ներքին հետաքննություն՝ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Վարչակազմի աշխատակիցների անձնական էլեկտրոնային փոստերի ստուգումը կարող է մի քանի ամիս տևել՝ գրում է Politico-ն։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների փոստարկղերը, քանի որ նրանք մինչ օրս աշխատում են Սպիտակ տանը։
Ստուգումների ընթացքում կպարզվի՝ հաղորդագրություններում առկա տեղեկատվությունն առնչություն ունի՞ ցանկացած հետաքննության հետ, ներառյալ ԱՄՆ նախագահի ընտրություններում ռուսական միջամտության։
Ամերիկյան ԶԼՄ-ները հաստատում են, որ Թրամփի առնվազն 6 խորհրդականներ ծառայողական նպատակներով անձնական էլեկտրոնային փոստ են կիրառել։







































