Thursday, 02 07 2026
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների թիվը կրճատվել է

Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում չի գրանցվել մայրական մահվան որևէ դեպք` կապված հղիության արհեստական ընդհատման հետ: Վերջին 15 տարվա ընթացքում հաջողվել է հատկապես երկրորդային անպտղության ցուցանիշը կրճատել, իսկ հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է: Այդ մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց  ՀՀ առողջապահության  նախարարության մայրական և  վերարտադրողական  առողջության պահպանման  բաժնի պետ Գայանե Ավագյանը: Սեպտեմբերի 28-ը Անվտանգ և օրինական աբորտների ընդունման միջազգային օրն է:

«Վերջին տարիներին հղիության արհեստական ընդհատում իրականացնող կանայք հաճախ են դիմում բժշկական օգնության: Եթե տասը տարի առաջ բժշկական ցուցումներով ընդհատումները տարվա կտրվածքով 300-400-ն էին, ապա վերջին տարիներին այդ թիվը տարեկան 1500-1700-ի է հասնում»,-ասաց Ավագյանը և հավելեց, որ աշխարհի բազմաթիվ երկրներում հղիության արհեստական ընդհատման երևույթ կա: Հայաստանը վարում է քաղաքականություն, որն ուղղված է հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը, հղիության ընդհատման ժամանակ կնոջ անվտանգությունն ապահովմանն ու հետագա բարդությունների կանխարգելմանը:

Ավագյանի խոսքով` անցյալ տարի լրացում է կատարվել «Մարդու վերարտադրողական առողջություն և վերարտադրողական իրավունքներ օրենքում»: Տասներորդ հոդվածում ասվում է, որ  մինչև պտղի տասներկու շաբաթական ժամկետը ցանկացած կին իրավունք ունի ընդհատել հղիությունը: Ավելացվել է սպասման ժամանակահատվածը: «Երբ կինը բժշկի է դիմում արհեստական ընդհատման համար, նրան տրվում է առնվազն երեք օր, որպեսզի ևս մեկ անգամ մտածի իր որոշման շուրջ: Դա բավականին արդյունավետ է, քանի որ շատերն այդ երեք օրվա ընթացքում խորհրդակցում են նաև բժիշկների հետ և հաճախ ետ կանգնում իրենց որոշումից»,-ընդգծեց բաժնի պետը:

Նա շեշտեց, որ այսօր ոչ միայն վիճակագրությունն է փաստում այն, որ Հայաստանում նվազել են հղիության արհեստական ընդհատումները, այլև ժողովրդագրական առողջապահական ներկայացուցչական հետազոտության տվյալները:

«2015 թվականին հարցման է ենթարկվել 6116 կին, և հարցումները ցույց են տվել, որ  եթե 2000-ին մեկ կնոջն ընկնող աբորտների գումարային գործակիցը կազմել է 2.6, ապա 2005 թվականին՝ 1.8,  2010-ին՝ 0.8, իսկ 2015-ին` 0.6»,-նշեց նա:

Անդրադառնալով մարզերին` Ավագյանը փաստեց, որ այնտեղ հղիության արհեստական ընդհատումների նվազման միտում կա: Աբորտները շատ են Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի մարզերում, իսկ Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում` քիչ:

«Հղիության արհեստական ընդհատումը կարող է նաև ինքնաբեր լինել, երբ կինը երազում է երեխա ունենալ, բայց ինչ-ինչ պատճառներով հղիությունն ընդհատվում է: Մինչև 2015 թվականը տարեկան Հայաստանում հղիության ինքնաբեր ընդհատման 4500 դեպք է արձանագրվել: Սակայն հսկողության, նոր մեթոդների շնորհիվ այսօր ինքնաբեր վիժումների թիվը տատանվում է 2500-2800-ի միջակայքում»,-եզրափակեց Գայանե Ավագյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում